Ծաղկակաղամբով յուրօրինակ աղցան, որն անչափ համեղ է


Ամռանը որքան էլ ուտելու ցանկությունը քիչ է, այնուամենայնիվ, ուտել և օրգանիզմը առողջ պահելն անհրաժեշտություն է։ Սննդաբաններն առաջարկում են մրգերի և բանջարեղենի շնորհիվ պահպանել վիտամինների ճիշտ քանակը և այդ կերպ չվնասել առողջությունը։

Եթե ծաղկակաղամբի սիրահար եք, բերել ենք մի բաղադրատոմս, որն անչափ համեղ է։ Հավատացնում ենք, որ այն անպայման կհավանեք և այս աղցանը կդառնա ձեր սեղանի անբաժանելի մասը։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

300 գ ծաղկակաղամբ

1 կարմիր բուլղարական պղպեղ

400 գ կանաչ ոլոռ

25 գ սամիթ

50 մլ բուսայուղ

50 մլ քացախ կամ կիտրոնի հյութ

Աղ, կարմիր և սև պղպեղ

Այս մի քանի բաղադրամասերով ստացեք հրաշալի աղցան, որը հարուստ է վիտամիններով։ Ծաղկաղամբը միայն տապակա չէ։ Այս աղցանի պատրաստումից հետո կհամոզվեք, որ ծաղկակաղամբը աղցանի տեսքով նույնպես համեղ է։

Խաշված ծաղկակաղամբը մանրացնել, վրան հավելել մանրացված մյուս բաղադրամասերը, համեմել, լավ խառնել և մատուցել այս համեղագույն բանջարեղենային աղցանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!