Երևանի հասցեներից մեկում՝ Բաղրամյան 70, ծառեր են կտրում։ Բնակիչներն անհանգստացած են։ Պարզել են, որ այդ տարածքը գնել է մեկը, ով Իրանի Իսլամական Հանրապետությունում է գրանցված, բայց ազգությամբ ադրբեջանցի է։

Բնակիչները զանգահարել են քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանից մամուլի խոսնակը հայտարարել է, որ այդ տարածքի մասով քաղաքապետարանը իրավասություն չունի։

Բնակիչներին զայրացրել է հանգամանքը, որ ժամանակին քաղաքապետ Հայկ Մարությանը խոստանում էր կանաչապատ Երևան, սակայն այսօր ոչինչ չի անում ծառահատման դեմ։ Բնակիչներից մեկը պնդում է, որ 70-80 տարեկան են ծառեր են, որոնք ոչ մի դեպքում կտրման ենթակա չեն։

Հարցին, թե ի՞նչ է լինելու այդքան կտրած ծառերի փոխարեն, պատասխանել են, որ շինթույտվություն չկա, ուղղակի բարեկարգոըւմ է լինելու։ Բնակիչները մոտակա տարածքում նոր շիվեր են տնկել և փորձում են պահպանել բակի կանաչապատ տեսքը։

Այստեղ բակի երեխաներն անգամ գիտեն, որ չի կարելի ծառեր կտրել։ Իրադարձության մասին մանրամասները կարող եք դիտել ստորև կցված տեսանյութում։