Աներևակայելի համեղ թխվածքաբլիթների պատրաստման ձև ենք բերել։ Այն ձեր հանգստյան օրերն է՛լ ավելի գեղեցիկ և համեղ դառնան։ Այս բաղադրատոմսը պատրաստվել է ռեկորդային քանակությամբ։

Անհրաժեշտ է՝
2 ձվի սպիտակուց
Աղ-1/4 թ/գ
Շաքարի փոշի -150 գ
Պնդուկ -150 գ
Նանա
Շոկոլադ-50 գ

Սպիտակուցներից և շաքարի փոշուց ստացեք պինդ բեզե, որն էլ կլինի այս համեղ թխվածքաբլիթների պատրաստման հիմքը։ Պնդուկը մանրացրեք և միացրեք բեզեին, զգուշորեն խառնեք։ 2 գդալների օգնությամբ յուղաթղթի վրա շարեք և տեղափոխեք 150 աստիճան տաք ջեռոց 20-25 ր:

Ջեռոցից հանելուց հետո թողեք, որ լավ սառչի: Այդ ընթացքում գոլորշու վրա հալեցրեք շոկոլադը և ցողեք թխվածքաբլիթների վրա: Իսկ շոկոլադի վրա ավելացրեք մանրացված ընկույզ կամ ցանկացած այլ ընդեղեն:

Մատուցեք նանայի տերևով։ Համեղ և խրթխրթան թխվածքաբլիթը պատրաստ է։ Բարի ախորժակ։ Կարելի է վայելել սուրճով կամ թեյով։ Այն կհավանեն նաև փոքրիկները։