Սիված երգիչ Արսեն Սաֆարյանը Արցախից է։ Երգիչը հպարտանում է իր հայրենիքով և յուրաքանչյուր դժվարին պահին շտապում հայրենիք և կանգնում նրա պաշտպանության սուրբ գործին։

Քառասունչորսօրյա պատերազմի օրերին նա գտնվում էր այնտեղ, որպեսզի կանգնի զինվորի կողքին, քաջալերի և ցույց տա, որ նա մենակ չէ։

Եվ ահա երգիչը մի հրապարակում է կատարել խրամատից։ Հրապարակումը նա պատերազմի երկուամյա տարելիցի կապակցությամբ է կատարել։

Պատերազմի դաշտում արված լուսանկարին կից երգչը գրել է․ «Խրամատում կանգնած տղերքի աչքերում անսահման հավատ կար, երակներում` եռանդ, սրտում` հույս, նրանց հողն էր ուժ տալիս: Փառք ձեզ, տղերք ջան, ձեր սխրանքին և ձեր ազնիվ երազանքին հազար փառք ու հազար երանի…»:

Հիշեցնենք, որ Արսեն Սաֆարյանն այն երգիչներից, որ պատրաստակամ է կատարել այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են ճաշի նախապատրաստումը և այլ աշխատանքներ, որոնք զինվորին օգուտ կբերի։ Առաջնագծից հանրայնացված լուսանկարը ներկաացնում ենք նյութին կից։