Դերասանուհի Իննա Խոջամիրյանը հարցազրույց է ունեցել, որի ժամանակ բավականին անկեղծ է եղել և հայտնել այնպիսի մանրամասներ, որոնք ժամանակին համացանցում բավականաչափ քննարկվել և քննադատվել են։

«Ես բաց ու անկեղծ եմ մարդկանց հետ։ Սիրում եմ քեզ կամ չեմ սիրում։ Մտերիմ ենք կամ մտերիմ չենք։ Լղոզված սահմաններ չունեմ»,- ասել է դերասանուհին։

Իննան խոսել է նաև իր անվան շուրջ ծավալված այն բուռն քննարկումների մասին, երբ նա նշանը ետ էր տվել։ Իննան խոսելու ընթացքում հուզվեց և երկար ժամանակ չէր կարողանում հանգստանալ։ Մի քանի անգամ փորձելով ինքն իրեն հանգստացնել և համոզվելով, որ ճիգերն ապարդյուն են՝ Իննան շարունակեց խոսել արցունքներով։

Դերասանուհին լացակումած ասել է, որ «բաժանվել», «նշանը ետ տալ» այդ և նմանատիպ խոսակցություններն իրեն խանգարում են ապրել։ «Խորը դեպրեսիայի մեջ եմ։ Ահավոր։

Չգիտեմ ով ոնց, ես պատերազմը հաղթահարել չեմ կարողացել»,- պատասխանեց Իննան հաղորդավարի այն հարցին, թե կյանքի ինչպիսի՞ փուլում է գտնվում։ Դերասանուհու անկեղծ և հետաքրքրական զրույցը կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։