Խնջույքի ժամանակ տղաների մի խումբ հայտնի երգը նվիրեց Ալբերտ Հովհաննիսյանին․ անսահման մեծ հպարտություն․ սա տեսնել է պետք․ տեսանյութ


Արցախյան վերջին պատերազմում մեր հայորդիներն արեցին անհնարինը։ Նրանք իրենց մարմնով վահան դարձան և պաշտպանեցին թիկունքն արյունարբու թշնամուց։

Անմահացած հերոսների պատմությունները մեկը մյուսից սրտառուչ են ու սիրտ կեղեքող։ Նրանք հայրենիքի պաշտպանության համար կյանքն անգամ չխնայեցին։ Այսօր նրանք մեզ հետ չեն, սակայն մենք ենք նրանց կերտած հայրենիքում, որտեղ ապրումենք ու վայելում յուրաքանչյուր օրը։

Նրանց բոլորի անունները պետք է բարձրաձայնվի, լուսաբանվի և սերունդներին փոխանցվի, որպեսզի նրանց ճանաչեն ու մեծարեն։

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ երևում է, որ խնջույքի ժամանակ հիշում են, հպարտանում ու բարձրաձայնում տղաներին ու նրանց անունները։ Տղաների մի խումբ կենդանի հնչողության ներքո երգում է և երգը նվիրում  բոլորիս քաջ հայտնի Ալբերտ Հովհաննիսյանին։

Նրանք հայտնի երգի բառերը փոխարինել են հերոսի անուն ազգանունով։ Տղաները հպարտանում են նրանով։  Տեսանյութը, որտեղ անսահման մեծ հպարտություն կա, ներկայացնոււմ ենք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: