«Խնդրում եմ կոռեկտության սահմաններում մնալ․․․Ձեզ դաստիարակե՞լ են, թե՝ չէ»․ Վահան Քերոբյանը լրագրողին․ տեսանյութ


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավորության նիստից հետո լրագրողների հետ զրույց է ունեցել, որի ժամանակ խոսել է գյուղատնտեսության վերաբերյալ մի քանի հարցերի շուրջ, մասնավորապես՝ հովվի պակաս լինելու մասին։

Նախարարն իր խոսքում նշել է, որ այլ երկրներից հովիվ են բերում, այնուհետև հավելել է, որ Հայաստանում կան աշխատատեղեր և որ «խոպան»  գնալու անհրաժեշտություն չկա։ Քերոբյանի այս խոսքին լրագրողի արձագանքը բարկացրեց նախարարին։

«Ուզո՞ւմ եք ասել՝ ՀՀ-ում մինիստրներ են բոլորը, հովվին արտասահմանից են բերո՞ւմ»,- ասել է լրագրողը և հորդորել լրջացնել զրույցը։

Լրագրողին ի պատասխան Քերոբյանը խնդրել է մնալ կոռեկտության սահմաններում և չիջնել փողոցային մակարդակի, ապա հարցրել․ «Ձեզ դաստիարակե՞լ են, թե՝ չէ»։

Այնուհետև շարունակելով զրույցը՝ նախարարը պատմել է Սևանում գտնվող մի ոչխարաբուծարանի մասին, որտեղ աշխատատեղ կա․ ղեկավարությունը հովիվներ է փնտրում և պատրաստ է ամսական վճարել երկու հարյուր հազար դրամ։ Վահան Քերոբյանի և լրագրողի միջև տեղի ունեցած զրույցը դիտեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: