«Խնդրում եմ՝ չստիկը չառնեք և ընկնեք հետևիցս․․․»․ Նաիրա Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը բացի նրանից, որ հաճախակի է քաղաքական բնույթի գրառումներ կատարում, քիչ չեն նաև այնպիսի գրառումները, որոնք վերաբերում են կյանքին, մեր առօրյային և այլ ոլորտներին։

Մասնագիտությամբ լրագրող և քաղաքական դաշտում ակտիվ այս կինն այս անգամ գրել է կնոջ և «կնգա» տարբերությունրեի մասին։ Նրա հրապարակումն, իհարկե, հումորային բույթի է։ Նա ընդգծել է, որ կինը կինոթատրոն է գնում, իսկ «կնիգը» ուղղակի հետևում է, թե ում տարան, բերեցին։

Կինը մտածում է, որ հանգստանալու մեկնելիս գեղեցիկ զգեստ տանի և գեղեցիկ ֆոտոշարք անի, իսկ «կնիգը» մտածում է,թե այնտեղից ինչեր կբերի։

Երբ երեխան վախեր է ունենում, կինը նրան  տանում է հոգեբանի մոտ, իսկ «կնիգը»՝ «մոմ թափող Գրետի մոտ» և այլ նման իրավիճակներ, որոնք ներկայացրել է Նաիրա Զոհրբյանը։ «Խնդրում եմ՝ չստիկը չառնեք և ընկնեք հետևիցս։

Հիշեք՝ տեսակետ կա, որ մամոնտները վերացել են հումորի բացակայությունից»,- գրառումն ավարտել է Նաիրա Զոհրաբյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: