«Խեղճ Նիկոլն ինչ աներ, Ղարաբաղը նախկինները ծախել էին, խեղճ «հարիֆի» գլխին ջարդվեց». համաձա՞յն եք. Ղազինյանը՝ Փաշինյանին․ տեսանյութ


Ինչպես հայտնի է այսօր ԱԺ-ում է գտնվել Նիկոլ Փաշինյանը և պատասխանել պատգամավորների հարցերին։ Այսօր ԱԺ-ում գրանցվել են թեժ բանավեճեր, քաշքշուկներ, անգամ ծեծկռտուք։

Բազմաթիվ սուր հարցեր են հնչել, որոնց հետևել է վարչապետի սպառիչ պատասխանները։ Հարցուպատասխանների շարքում առանձնացել է Արթուր Ղազինյանի անչափ սուր հարցադրումը՝ ուղղված Փաշինյանին։

Հատկանշական էր, որ պատգամավորը հարցն ուղղելուց առաջ ընդգծել է, որ զարհուրելի է եղել ԱԺ-ի քաշքշուկի տեսարանը, մասնավորապես  մի շարք զինվորականների հարձակումը Աննա Մկրտչյանի վրա, որոնք ուզում էին հեռացնել վերջինիս դահլիճից։ Այդ քայլը Ղազինյանը որակել է որպես տղամարդուն ոչ սազական, ոչ հարիր մոտեցում։

Այնուհետև անցնելով բուն հարցադրմանը՝ ասաց․ «Փաշինյանի աջակիցները տարածում են հետևյալ թեզը․ Խեղճ Նիկոլն ինչ աներ, Ղարաբաղը նախկինները ծախել էին, խեղճ «հարիֆի» գլխին ջարդվեց»։

Այնուհետև դիմելով Փաշինյանին՝ հարցրել է՝ արդյո՞ք համաձայն է այդ թեզի հետ։ Վարչապետի պատասխանը և այլ մանրամասներ դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!