Խաղողի մեկ ողկույզը վաճառվել է 12,7 հազար դոլարով․ մանրամասներ


Խաղողը բացի նրանից, որ անչափ համեղ է, այն նաև օժտված է անհաշիվ օգտակար հատկություններով։ Այս միրգը սիրում և գնահատում են շատերը։ Խաղողն աճեցնելը դժվար չէ և խաղողագործությամբ շատ երկրներում են զբաղվում։

Ճապոնիայի քաղաքներից մեկում խաղողի յուրահատուկ տեսակ են կարողանում ստանալ, որը կոչվում է «Հռոմեական ռուբին»։ Խաղողի այս հազվագյուտ տեսակի մեկ ողկույզը ռեկորդային գնով է վաճառվել՝ 1,4 միլիոն իենով։ Այս գումարը համարժեք է 12,7 հազար դոլարին։

Տեղի լրատվականները հայտնում են, որ արդեն երեք տարի է, ինչ խաղողի այս տեսակի համար աճուրդ-վաճառք է կազմակերպվում։ Եվ ամեն անգամ թանկ արժեքներ են վճարել այդ խաղողի համար։ Սակայն այս անգամ գերազանցել են բոլոր սպասելիքները։

Այս տարի այն գնել է ճապոնական սուպերմարկետների ցանցի սեփականատերը։ «Հռոմեական ռուբին» խաղողի տեսակը սկսել են մշակել 2008 թվականից։

Խաղողի այս տեսակի յուրաքանչյուր հատիկն ունի պինգ-պոնգ գնդակի չափը, օժտված է բարակ կեղևով և ունի ալ կարմիր երանգ։


Понравилась статья? Поделиться с друзьями: