Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ մանրամասներ նրա առողջական վիճակից


Կորոնավիրուսը բավականին ակտիվությամբ շարունակում է ընդլայնել իր տարածման շրջանակները։ Այն շարունակում է ոչ միայն տարածվել, այլ նաև պատճառ է դառնում մարդկային կորուստների։ Դեռևս չկան հստակ պայքարի նախանշված մեթոդներ՝ վիրուսի ինտենսիվ տարածումը շրջանցելու համար։

Վիրուսը չի խնայում նաև բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այս անգամ էլ վիրուսով վարակվել է նախագահներից առաջինը։ Այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։

Այս մասին հայտնում է նրա մամլո ծառայության պատասխանատու Արման Մուսինյանը։ Նա իր սոցհարթակում գրել է, որ նախագահը օրերս հանձնել է կորոնավիուսի թեստ։ Վիրուսի հայտնաբերման նպատակով արված թեստավորման արդյունքում հայտնի է դարձել, որ նախագահի մոտ առկա է կորոնավիրուս:

Ա․ Մուսինյանը տեղեկացնում է, որ այս պահին նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է։ Հայտնի է նաև, որ նախագահն անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ գտնվելով բժիշկների հսկողության ներքո:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!