Լևոն Գեղամյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն


Այսօր հերթական չեմպիոնական լուրն ենք հայտնելու։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող ըմբշամարտի աշխարհի վետերանական առաջնությունում մեր հայրենիքը ներկայացնող ախուրյանցի հայորդին՝ Լևոն Գեղամյանը, նվաճեց ոսկե մեդալ։ 88 կգ անձնական քաշ ունեցող հայ դյուցազունը 41-45 տարեկանների պայքարում հաղթեց 3 գոտեմարտ և արժանացավ ամենաթանկ պարգևին։ Հպարտ հայորդին արդեն 3-րդ անգամ է բարձր պահում իր հայրենիքի պատիվը և դառնում աշխարհի չեմպիոն։


Իրապես, հարգանքի արժանի քայլ է նման տարիքում պայքար մղել մեդալների համար և հաղթող դուրս գալ։ Նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ սպորտը տարիք չի հարցնում և հնարավոր է հաջողության հասնել ամեն տարիքում՝ կարևորը ցանկությունն ու ձգտումն է։ Հուսանք, որ ապագայում մեր մարզիկները կշարունակեն ուրախացնել ողջ ազգին իրենց հաջողություններով, չէ որ յուրաքանչյուր հաղթանակ ոգեշնչում և խինդ է պարգևում մեր հայրենակիցներին՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք լինեն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!