Լևոն Արոնյանը կնոջ և նորածին դստեր հետ. բացառիկ հոլովակ


Լևոն Արոնյանը արդեն մի քանի տարի է ինչ մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում։ Ինչպես հայտնի է՝ հայազգի աշխարհահռչակ շախմատիստը դադարել է Հայաստանի անունից ելույթները և այժմ ներկայանում է Ամերիկայի հավաքականի ներքո։ Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ գրոսմայստերը հայր է դարձել։

Լուրն անակնկալ էր շատերի համար, քանզի շախմատիստի կինը իր նոր կարգավիճակն ընդգծող լուսանկարների հրապարակումից խուսափում էր և այդ մասին չէր խոսում։

Լևոն Արոնյանը և Անիտան դուստր են ունեցել։ Փոքրիկը մեծ երջանկություն է բերել երիտասարդ ծնողներին։

Փոքրիկի մասնակցությամբ հրապարկումներ հայրիկն ու մայրիկը մինչ այժմ չեն կատարել։ Եվ ահա Անիտան մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ ընտանիքին կարելի է տեսնել միասին և անչափ երջանիկ։

Մի քանի ամսական աղջնակը մայրիկի գրկում է և խաղաղ քնած, իսկ երիտասարդ ծնողներն անչափ երջանիկ են։ Վարը ներկայացված տեսանյութում առաջարում ենք դիտել Անիտայի հրապարակած գեղեցիկ հոլովակը։


Понравилась статья? Поделиться с друзьями: