Օրերս Լուսինե Թովմասյանը նշել է իր ծննդյան օրը։ Գեղեցկուհին դարձավ երեսունվեց տարեկան։ Եիտասարդ հասակում նա բավականին ձեռքբերումներ ունի, որոնց մեջ ամենագլխավորը, ինչպես ինքն է նշում՝ իր ընտանիքն ու երեխաներն են։

Երկու երեխաների մայրը երեսունվեցամյակը նշել է բարձր տրամադրությամբ՝ շրջապատված ընտանիքի անդամներով, որոնք ոչինչ չեն խնայել գեղեցկուհուն ուրախացնելու և երջանկացնելու համար։

Լուսինեի համացանցային հարթակը լի է շնորհավորանքներով, ջերմագին խոսքերով ու մաղթանքներով։ Գեղեցկուհին ողջ օրը ցույց է տվել, թե ինչպես է անցկացրել տարեդարձը։

Եվ այսպես, ծննդյան օրը Լուսինեն ընտանիքի հետ մեկնել է Իբիցա, որտեղ էլ ամուսնու հետ այցելել է Դեվիդ Գուետայի համերգին և վայելել երեկոն։ Նա գրել է յուրօրինակ և անչափ գեղցիկ սպիտակ զգեստ, որը նախատեսված էր հենց ծննդյան օրվա համար։

Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել Լուսինեի անցկացրած հրաշք երեկոյից հատվածներ և գեղեցկուհու վերջին շրջանի հրապարակումները։ Շնորհավորում ենք նրան և լավագույնը մաղթում։