Լուսինե Թովմասյանի ընտանիքում տոն է․ փոքրիկ Ալեքը նշում է ծննդյան օրը


Այսօր հրաշալի հաղորդավարուհի և գրավիչ մոդել Լուսինե Թովմասյանի ընտանիքում տոն է․ նրա փոքրիկ որդին՝ Ալեքը, մեկ տարեկան է դառնում։ Լուսինեն բալիկի անչափ հմայիչ ու զվարճալի լուսանկարներն է զետեղել՝ հուզիչ գրառմամբ։

Նա նշել է՝ երբ Ալեքին սպասում էր, անհանգիստ էր, քանզի չգիտեր՝ ինչպիսին է լինելու նա, չգիտեր՝ ինչի մասին է խոսելու հետը, ինչպես է տանելու փափկության և խստության սահմանը։

Սկզբից էլ իր համար բարդ էր պատկերացնելը՝ տղա բալիկ է խնամելու, քանզի մինչ այս ինքն ու քույրն աղջիկներ են ունեցել։

Թովմասյանը խոստովանում է՝ հիմա սիրահարված է որդու պայծառ աչուկներին, հիանում է նրա քայլերով ու ոչ մի օրը չի պատկերացնում առանց ուրախ կչկչոցի։

Լուսինեն նշում է՝ որդին այն վստահությունն է, որի մասին կարող էր միայն երազել։

Լուսինեն գրառումը #ծնունդդշնորհավորորդիս, #մեկտարեկան հեշթեգներով է ուղեկցել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!