Լուռ ուխտ էի արել, որ Քրիստոսի տարիքում պիտի․․․ Աննա Հարությունյանը կարևոր նպատակ է ի կատար ածել


«Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը կհիշեն շատերը։ Այդ սերիալից սիրված դերասանուհոիներից մեկը՝ Աննա Հարությունյանը, արդեն տևական ժամանկաշրջան է էկրաններին չի երևում։

Նա գործունեության այլ ոլորտ  է ընտրել և սոցտիրույթում երբեմն հրապարակումներ է կատարում։ Եվ ահա դերասանուհին հայտնում է, որ կարևոր քայլ  է կատարել և մկրտվել։

Իսկ մկրտման համար նա շատ վաղուց ուխտ էր արել, որ պետք է մկրտվի, երբ կլրանա 33 տարեկանը, քանզի հենց այդ տարիքում էլ աշխարհիկ կյանքը լքեց Քիստոսը։

Այս մասին նա մասնավորապես գրել է․ «Լուռ ուխտ էի արել, որ Քրիստոսի տարիքում, նրա իսկ մկրտության օրը պիտի կնքվեմ ամենապարզ և հասարակ քրիստոնիայի պես: Աստված թող ընդունելի համարի և զորավիգ լինի կյանքի փորձություններին կնքահորս՝ լուսավոր Տեր Եզնիկ-ի միջնորդությամբ:

Աստված պահապան բոլորիդ։ Եվ հիմա ամենայն իրավունքով ասում եմ՝  Քրիստոս ծնվավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ Ավետիս»։


Понравилась статья? Поделиться с друзьями: