Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը․ երգչուհին լուսանկար է հրապարակել և հայտնել անունը


Ինչպես գիտեն շատերը՝ այս շրջանում սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը վայելում էր իր կյանքի լավագույն ու երջանիկ շրջաններից մեկը․ նա սպասում էր իր առաջնեկին։

Եվ այժմ սիրով տեղեկացնում ենք, որ լույս աշխարհ է եկել երգչուհու երեխան։ Նա դուստր է ունեցել։ Փոքրիկին ընտանիքը Մարի անունն է շնորհել։

Սոնա Ռուբենյանն արդեն հանրայնացրել է փոքրիկի լուսանկարը և հայտնել ծանոթ ու անծանոթ օգտատերերին իր կյանքի ամենաերջանիկ պահերից մեկը։ Հրեշտակի առաջին լուսանկարը հիացրել է բոլորին իր նրբությամբ ու ջերմությամբ։ Երգչուհին աղջնակի դեմքը դեռ ցույց չի տվել։

Լուանկարին կից Սոնան գրել է․ «Բարի Գալուստ մեր լույս ՄԱՐԻ… 21.11.22»: Մեկնաբանությունների դաշտն անիջապես ողողվել է ջերմագին շնորհավորանքներով ու մաղթանքներով։

Փոքրիկին շտապել են լավագույնը մաղթել։ Մենք նույնպես շնորհավորոմ ենք երգչուհուն, նրա ընտանիքին և փոքրիկ հրեշտակին անամպ ու խաղաղ երկնքի տակ առողջ մանկություն մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: