Շտապում ենք ձեր լրահոսը լցնել բարի լուրով․ ևս մեկ հայուհի է ծնվել և ևս մեկ հայկական ընտանիք երջանկությամբ է լցվել։ Լույս աշխարհ է եկել Հրաչ Մուրադյանի և Անաշե Խոդավերդիի բալիկը։

Արդեն օրեր շարունակ ամուսնական հայտնի զույգը անհամբերությամբ սպասում է բալիկի լույս աշխարհ գալուն։ Մինչ այս ապագա ծնողները բազմաթիվ հրապարակումներով և անգամ հարցազրույցով են հանդես եկել և հանրությանը պատմել, կիսվել և ցույց տվել, թե ինչպիսի անհամբերությամբ են սպասում իրենց սիրո պտղին։

Եվ ահա փոքրիկը ծնողներին պարգևեց այդ երջանկությունը և լույս աշխարհ եկավ։

Երեխան ծնվել է օգոստոսի 23-ին։ Եվ ահա մեկ ժամ առաջ Հրաչ Մուրադյանը հրապարակմամբ է հանդես եկել և հանրայանացրել լուսանկար, որտեղ պատկերված է երեխայի և անսահման երջանիկ ծնողների ձեռքերը։

Նրանք դուստր են ունեցել, ում անվանակոչել են Միա։ Լուսանկարին կից Հրաչը գրել է՝ «Միա Մուրադյան 23.08.21»։