Լույս աշխարհ է եկել «Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Էլեն Սարգսյանի որդին


Յուրաքանչյուր երեխայի լույս աշխարհ գալը ուրախություն պարգևող նորույթ է և նման լուր լսելուն պես ակամայից ժպիտ է առաջանում և հոգին ուրախության բերկրանքով է լցվում։

Եվ ահա հենց այս համատեքստում էլ ժպիտ ենք բերել։ Ցանկանում ենք հայտնել բարի լուրը․ լույս աշխարհ է եկել Էլեն Սարգսյանի առաջնեկը։

Դերասանուհին հանրությանը հայտնի դարձավ մի գեղեցիկ գեղարվեստական ֆիլմից, որը կոչվում է «Կյանք ու կռիվ», որտեղ կերտում է խուլ ու համր և անսահման  համեստ մի աղջկա կերպար։ Ֆիլմում նա կրում էր Սոֆի անունը։

Դերասանուհին իր կերտած կերպարի շուրջ հետաքրքրություն  էր ստեղծել։ Հեռուստադիտողը յուրատեսակ ակնածանքով էր  հետևում Սոֆիի կյանքի զարգացումներին և տխրում ու ուրախանում նրա հետ միասին։

Էլեն Սարգսյանի երեխան լույս աշխարհ է եկել հուլիսի 9-ին և մեծ երջանկություն բերել ընտանիքին։ Նա որդի է ունեցել, սակայն երեխայի անունը և այլ մանրամսներ դերասանուհին դեռևս չի հայտնել։


Понравилась статья? Поделиться с друзьями: