Լուիզա Ներսիսյանի նոր ֆոտոշարքը շատերին արտառոց է թվացել․ սպիտակ վերնաշապիկ, կացին, բայց և խնամված կերպար


Դեռևս 90-ականներից հայտնի Լուիզա Ներսիսյանը շարունակում է մնալ շատերի սիրելի դերասանուհին։ Լուիզան կարողանում է քայլել ժամանակին համահունչ և մնալ ակտուալ։

Նրա թե՛ դերերը, թե՛ հաղորդավարական ունակությունները նրան է՛լ ավելի սիրելի և ընդունելի են դարձնում հանրության կողմից։ Անգամ նրա յուրօրինակ հումորը կարողանում է գրավիչ դարձնել նրան։ Դերասանուհին նկարահանվել է մի շարք ֆիլմերում, մասնակցություն ունեցել թատրոնում, ինչպես նաև հումորային նախագծերում և հաղորդումներում։

Բոլոր այս թվարկված ոլորտներում նա կարողացել ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ և մնալ հանդիսատեսի և հեռուստադիտողի ֆավորիտներից մեկը։ Այս անգամ Լուիզան նոր ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ հանդես է եկել մսավաճառի դերում։

Օգտատերերի մի հատված չեն կարողացել հասկանալ այդ կերպարը և նշել են, որ հազարավոր գեղեցիկ և նուրբ կերպարներ կան, ինչու հենց մսավաճառ․ սակայն դերասանուհին այդպես է ցանկացել, քանի որ հազարավոր կերպարներում նա բազմիցս հանդես է եկել և ոչ մի բացասան բան չի տեսել մեկ անգամ էլ հանդես գալ նման կերպարում։

Մսավաճառն աշխատող է, որին օրվա  մեջ մի քանի անգամ մարդը կարող է հանդիպել խանութում, շուկայում և այլուր։


Понравилась статья? Поделиться с друзьями: