Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը հերթական սկանդալային գրառումն է կատարել։ Անահիտը հաճախ է իր կարծիքն ու դիրքորոշումը հայտնում համացանցային իր տիրույթում։

Այս անգամ Մութաֆյանը անդրադարձել է նախկին ռադիոհաղորդավարուհի և ներկայիս պատգամավոր Լուսինե Բադալյանին, ով առավել հայտնի է Լուլու անվամբ։ Անահիտ Մութաֆյանը գրառման մեջ նշել է իր անհամաձայնությունը պատգամավորի արտահայտած մտքերի հետ կապված և սուր քննադատության ենթարկել նրան։

Անահիտը նշել է, որ Լուսինե Բադալյանին հարազատ ռադիոն անգամ արգելեց մուտք գործել։ Եվ դա տեղի էր ունեցել կապիտուլյացիայից անմիջապես հետո։

Անահիտի խոսքով՝ ռադիոն արգելել էր հաղորդավարուհու մուտքը։ Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Թե բա մենք ձեզ մի կերպ կհանդուրժենք…Լու՞րջ Լուլու… Ու դու խոսում ես հանդուրժելո՞ւց։ Կապիտուլյացիայից հետո քո հարազատ ռադիոն քեզ չհանդուրժեց ու մուտքդ արգելեց։

Ուզես չուզես հանդուրժելու ես…Ոնց որ հարազատ ՔՊ — իդ ես հանդուրժում որոշ հանգամանքներից ելնելով»: