«Լոխ պաշտոնի կռիվ ին տամ»․ Արայիկ Հարությունյանը զայրացած բղավում է Ստեփանակերտում


Երեկ և այսօր Արցախում իրավիճակը շարունակվում ծայրաստիճան լարված մնալ։ Քաղաքացիներն անհանգիստ են թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում։

Հայկական երկու պետությունները շատ լավ գիտեն խաղաղության գինը։ Դեռ երկու տարի էլ չի անցել պատերազմի ավարտից և հերթական արհավիրքին հանրությունն ուղղակի չի դիմանա։

Ցավը դեռ թարմ է, վերքերը չեն սպիացել և նոր վիշտ, բնա՛վ, հարկավոր չէ։ Պետական այրերը նույնպես ունեն անհանգստություններ, թերևս դա է փաստում Արցախի նախագահի զայրացած ելույթը։ Պետական այրերն այլ կերպ են արտահայտում զգացողություններն ու անհանգստությունները։

Համացանցում տարածված տեսանյութում կարելի է լսել Արայիկ Հարությունյանի զայրացած խոսքը, որտեղ նախագահն ասում է, որ բոլորը պաշտոնի կռիվ են տալիս, չնայած այն բանին, որ անխտիր բոլորը պետք է մոռանան ամեն բան և կանգնեն հայրենիքի կողքին։

Արայիկ Հարությունյանի հորդորն էլ կայանում է հենց դրանում՝ կանգնել հայրենիքի կողքին։ Տեսանյութը ներկայացնում ենք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: