Աշխարհով մեկ տարբեր խոհանոցներում ապուրները լայն տարածում ունեն։ Դրանք համեղ են, օգտակար և հագեցնող։ Հայտնի է ապուրների հազարավոր բաղադրատոմսեր, որոնք օր օրի է՛լ ավել են շատանում։ Իսկ արդեն տարիներ շարունակ կրեմ ապուրներն են սկսում բարելավել իրենց դիրքերը։

Դրանք նույնպես համեղ են, օգտակար և դյուրամարս։ Կրեմ ապուրները դրանք գործնականում սովորական ապուրն է, սակայն բլենդերով անցկացված վիճակում։ Այս նյութում ներկայացնում ենք մի հրաշալի համեղ և չափազանց օգտակար կրեմապուր, որի պատրաստումը շատ դյուրին է և համոզված եղեք, որ հաճախ կցանկանաք այն պատրաստել։

Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի նախապատրաստել հետևյալ մթերքները՝
Լոլիկ — 3 — 4 հ․
Կարտֆիլ — 2-3 հ․
Սխտոր — 2-3 ատամիկ
Սոխ — 1 հ․
Ձեթ — 1 ճ/գ
Օրեգանո, աղ, պղպեղ — 1-ական թ/գ
Քաղցր պղպեղ — 1 հ․
Լոլիկի հյութ — 1 բաժակ

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի բուսայուղում մի փոքր տապակել սոխը, ապա սխտորը, միացնել և շարունակել տապալել մանրացված քաղցր պղպեղը։ Այս զանգվածին միացնել մանրացված կարտոֆին ու լոլիկը։ Ջրի փոխարեն լցնել լոլիկի հյութը, համեմել, եփել մինչ կարտոֆիլի փափկելը։

Վերջում անցկացրեք բլենդերով և մատուցեք չորահացով։ Բաադրատոմսը պատկանում է Մարիաննա Վարդանյանին։