Լոբով համեղ աղցան․ իդեալական է ցանկացած փլավի հետ


Սիրով ներկայացնում ենք հերթական աղցանը, որն իդեալական համադրություն է ստեղծում ցանկացած փլավային ուտեստի հետ։ Ժամանակն անցկացրեք խոհանոցում ՝պատրաստելով մեր իսկ առաջտարկած համեղ աղցանը։ Դե իսկ հիմ աժամանակն է հավաքել հետևյալ պարզ մթերքները, որոնց համադրումը կստեղծի անմահական համ՝

Խաշած կարտոֆիլ

Խաշած հատիկ լոբի կամ պահածոյացված

Եգիպտացորեն՝ պահածո կամ թարմ եփած

Սոխ

Համեմ կամ մաղադանոս

Գունավոր քաղցր պղպեղ

Կծու պղպեղ (ըստ ցանկության)

Աղ, սև պղպեղ

Բուսայուղ

Քացախ կամ կիտրոնի հյութ

Չափաբաժինները վերցրեք այնքան, որքան հարմար կլինի։ Կարտոֆիլը կեղևով խաշել, ապա կեղևազատել, մանրացնել խորանարդաձև, միացնել լոբին, եգիպտացորենը։ Սոխը կտրել ցանկացած տեսքով, իսկ կանաչին խոշոր չափով կտրել։ Քաղցր պղպեղը կտրատել բարակ զոլերի տեսքով։

Եթե կծվի սիրահար եք և այն ձեզ չի խանգարի, ապա անպայման հավելեք՝ կտրելով շա՜տ մանր։ Աղ, սև պղպեղ , քացախ կամ կիտրոնի հյութ հավելեք, վերջում՝ բուսայուղը։ Լավ միախառնեք և կարելի է համտեսել։

Բաղադրատոմսը պատկանում է Սեդա Հակոբյանին։ Հավատացած եղեք, որ կրկին պատրաստելու ցվակություն կունենաք, քանզի այս աղցանը հավանում են բոլորը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!