Լյուսյա Հակոբյանի նոր, ուշագրավ դիտարկումները առաջիկա զարգացումների մասին


Լ. Հակոբյանը դարձյալ եթերում պատասխանել է տարբեր մարդկանց ուղղած հարցերի՝ խոսելով տարբեր իրադարձությունների առաջիկա հնարավոր ընթացքի մասին: Նա շեշտում է, որ խոսքը փորձում է հնարավորինս մատչելի ու հասկանալի կառուցել, չօգտագործել դժվարհասկանալի գիտական տերմիններ:

Նա նշել է, որ անձամբ հավատում է մահացած մարդու հոգու գոյության գաղափարին՝ վկայակոչելով երազները, որոնցում մարդիկ տեսնում են իրենց մահացած հարազատներին:

Վկայակոչելով աշխարհում համավարակային համընդհանուր իրավիճակը՝ Լ. Հակոբյանը վատ է վերաբերվում այն կարծիքներին, որոնք կանխատեսում են առաջիկա զարգացումների վատթարացում:

Նա վստահություն է հայտնում, որ ժամանակը ապացուցելու է վարչապետի գործունեության իրավացիությունը, իսկ այն, որ վարչապետն օրեցօր ավելի է զարգանում ու փոխվում, ակնհայտ է ու ակնառու:

Աստղաբանը նաև շատ վատ է վերաբերվում երկիրը լքելու հայտարարություններ անողներին, քանի որ ամենուր է նույն վիճակը, իսկ ոմանք դա չեն հասկանում:

Լ. Հակոբյանը կարծում է, որ ներկայիս սխալ տեղեկատվության տարածումը դեռ շարունակվելու է ևս երկու տարի: Նա փաստում է, որ մեր ժողովրդին այլ երկրներ այնքան էլ չեն սիրում:

Նա միակ ելքը գտնում է միմյանց սատար լինելու մեջ: Լ. Հակոբյանի ուշագրավ դիտակումներն ամբողջությամբ՝ կից:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!