Լյուբով Ուսպենսկայան կատարել է Առնո Բաբաջանյանի հայտնի երգը դուդուկի հնչյունների ներքո․ վայելեք


Ռուսական էստրադայից շատ աստղեր սիրելի և գնահատելի են նաև Հայաստանում։ Այդ երգիչներից է նաև Լյուբով Ուսպենսկայան։ Նրան հայերը շատ են սիրում և լսում նրա կյանքի վերաբերյալ երգերը։

Այս ռուս երգչուհին անչափ շատ է սիրում Հայաստանը և բարձր է գնահատում հայկական մշակույթը, երգարվեստը։ Օրերս ներկայացրել էինք մի դրվագ, որտեղ Ուսպենսկայան պատմում է, թե ինչպես է Բաքվում հայերեն երգ կատարել։

Երգչուհին նկարագրել է նաև, թե ինչ կատավեց այդ ժամանակ ադրբեջանցի երաժիշտների հետ․ նրանք դանդաղորեն սկսեցին լքել հավաքատեղին և հեռացան։

Ցանկանում ենք ներկայացնել երգչուհու կատարմամբ ևս մեկ երգ, որն անմիջական կապ ունի հայկական երգարվեստի, մշակույթի հետ։ Երգչուհին կատարել է Առնո Բաբաջանյանի հայտնի ու սիրված Կամուրջներ երգի ռուսերեն տարբերակը։

Վարը ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ ներկայացվված է ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի՝ Կամուրջներ երգի  կատարումից մի գեղեցիկ  հատված։ Վայելեք։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!