Լիլուն հայեցի երեխաներ է դաստիարակում․ ահա թե ինչպես է երգչուհու որդին հպարտանում որ հայ է․ տեսանյութ


Ինչպես հայտնի է երգչուհի Լիլուն բնակվում է Ամերիկայում։ Նա համացանցում ակտիվ էև հետևորդների, երկրպագուների հետ սերտ կապ է պահպանում։

Նա մշտապես ներկայացնում է իր գեղեցիկ ընտանիքը։ Լիլուն երբեմն թեմատիկ ֆոտոշարքեր է ներկայացնում և կից գրառումներում կիսվում իր աշխատանքային և ընտանեկան առօրյայով։

Նրա հանրայնացրած կարճ հոլովակներում նկատելի է, որ երգչուհին որդուն երբեմն ուղղումներ է կատարում և հորդորում հայերեն խոսել։ Նա երեխաներին փորձում է հայեցի դաստիարակություն տալ։ Որդին՝ Ռոբերտը, աշխույժ երեխա է։

Հենց նրա մասնակցությամբ էլ երգչուհին տեսանյութ է հանրայնացրել։ Տեսանյութում Ռոբերտը տոնածառի մոտ կանգնած ասում է, որ հայ է, լեզուն հայերենն է և որ մենք՝ հայերս քրիստոնյա ենք։

Ռոբերտի հպարտությամբ ասված այս խոսքերին ի պատասխան լսվում է Լիլուի ձայնը, ով որդուն ասում է՝ Ապրես։ Թե ինչպես է ամերիկաբնակ հայ փոքրիկը հպարտանում իր հայ լինելով, դիտեք վարը կցվա տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: