Լիլուն անչափ ջերմ ու սիրառատ ընտանեկան լուսանկարներ է հրապարակել


Արդեն տարիներ ի վեր Ամերիկայում բնակություն հաստատած Լիլուն հայրենիքի ու հայրենակիցների հետ կապը պահում է համացանցային իր հարթակների միջոցով։

Նա վերջերս հուզառատ հրապարակում էր արել, որով խոստովանել էր, որ այս տարիների ընթացքում ոչ մի վայրկյան չի դադարել մտածել ու մտահոգվել հայրենիքի ու հայրենակիցների համար։ Նա իր անափ սերն էր խոստովանել առ հայրենիք։

Լիլուն այսօր նշել է կրտսեր բալիկի՝ դստրիկի հերթական տարեդարձը։ Փոքրիկ Մարիան բոլորել է չորսամսյակը, ինչի առիթով էլ մայրը գրել է, թե դեռ երեկ նա քառասուն օրական էր, իսկ այսօր արդեն չորս ամսական է։

Լիլուն տեղադրել է ջերմ, պայծառությամբ ու սիրով լեցուն ընտանեկան լուսանկարներ, որոնք արվել է երեխայի չորս ամսականի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ։

Լուսանկարներից երևում է, որ ընտանիքն այցելել է եկեղեցի։ Լուսանկարներից մեկում թոռնիկների հետ երևում է նաև Լիլուի սկեսրայրը։


Понравилась статья? Поделиться с друзьями: