Սիրված և ճանաչված դերասանների դուստրը Լիլի Էբակյանը նույնպես դերասանուհի է և հայրիկի ու մայրիկի պես սիրելի ու գնահատելի։ Լիլին վերջին շրջանում խաղում է միայն ներկայացումներում։

Դերասանուհին իր հարցազրույցներում հաճախ է նշում, որ առանց թատրոնի կյանքը չի պատկերացնում և առանց թատրոնի նրա համար կյանք չկա։

Լիլին համացանցում ակտիվ է և հաճախ է ներկայացնում ինչպես ընտանեկան ջերմ ու սիրաշատ դրվագներ, այնպես էլ աշխատանքային պրոցեսի մեջ լուսանկարներ։ Եվ, իրոք, Լիլին կարծես միշտ թատրոնում է՝ առավոտից երեկո։

Այնտեղ նա կյանքից մեծ բավականություն է ստանում։ Լիլի Էլբակյանն այս անգամ անչափ ջերմ լուսանկար է հանրայնացրել, որտեղ իր ընտանիքն է՝ ամուսինն ու երեխաները, ծնողների՝ Աննա և Արմեն Էլբակյանների հետ։ Դերասանուհին նշել, որ լուսանկարն արվել է դստեր՝ Էլմիի ելույթից հետո։

Լուսանկարում կարելի է տեսնել բոլորի ջերմ ժպիտները և Էլմիի՝ ելույթից բավականություն ստացած կեցվածքը։ Աղջնակը բեմում իր առաջին քայլերն է կատարում։