Հեռուստահաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը երկրորդ անգամ է մայրացել։ Նա որդի է ունեցել, ում անվանակոչել է Միքայել։ Արդեն քառասուներորդ օրն է, ինչ ծնվել է փոքրիկը։

Հեռուստահաղորդավարուհին որդու հետ լուսանկարներ է հանրայնացրել և կից գրառում կատարել, որտեղ գրել է․ «Սիմբան դարձավ 40 օրական, տեսնենք էլ ինչ օյիններա բերելու մեր գլխին: Մամանե՛ր, եկեք ինձ support արեք»։ Մեկնաբանությունների բաժնում մայրիկները գրառումներ են կատարել․ նրանք հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է անհանգիստ բալիկը, որ արթնացրել է մայրիկի դժգոհությունը։

Լիլիթի հետևորդները շնորհավորել են բալիկի քառասուն օրը բոլորելու կապակցությամբ և ջերմ բարեմաղթանքներ գրառել։

Լիլիթ Մուրադյանը հաճախ է գրառումներ կատարում, որտեղ անդրադառնում է տարաբնույթ թեմաների։ Վերջին շրջանում նրա գրառումները վերաբերում են երեխայի խնամքին, ինչպես նաև կնոջն արժևորելուն, նրան հասկանալուն և մեծարելուն։

Լիլիթն այս շրջանում երեխաների խնամքով է զբաղվում և նրանց հետ հաճախակի է զբոսնում։ Նրա սոցհարթակում հաճախ կարելի է տեսնել գեղեցիկ լուսանկարներ զբոսանքից։