Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը վերջերս է ակտիվացել համացանցային կյանքում։ Նա ամիսներ շարունակ լռություն էր պահպանում։

Որքան էլ երկրպագուները փորձում էին հասկանալ պասիվության պատճառները, այնուամենայնիվ, դա նրրանց չէր հաջողվում։

Երգչուհին մի գեղեցիկ օր նոր լուսանկարներ հանրայնացրեց և ի ուրախություն բազմահազարանոց երկրպագուների՝ հայտարարեց, որ կսկսի ակտիվություն ցուցաբերել համացանցում և շնորհակալություն հայտնեց հետևորդներին, որ ամիսներ շարունակ սպասել են իրեն։ Լիլիթը նախ հայտնվեց ոճային կտրուկ փոփոխությամբ։

Նրա հանրայնացրած լուսանկարներում երգչուհին վարդագույն մազերով էր ներկայացել, ինչն անչափ սազում էր նրան, ապա օրեր անց հայտնեց, որ առաջնեկին է սպասում, ինչն անսահման ուրախացրել էր նրա երկրպագուներին։

Լիլիթը հանրությանն էր ներկայացրել երջանիկ կարգավիճակն ընդգծող լուսանկարներ։ Իսկ այս անգամ երգչուհին նոր լուսանկար է հանրայանցրել, որտեղ ներկայացել է մազերի կապույտ երանգով։

Այն անչափ շատ է սազում նրան։ Մեկնաբանություններում երգչուհու հետևորդները նշել են, որ վերջինս մշտապես անկրկնելի ու անզուգական է և ընդգծված յուրահատուկ ճաշակ ունի։