«Լիլիթիկ, ամոթ ա մի արա նման բաներ․․․մամաս շաաատ համեստ կին ա իր տեսակով, շաաատ Աստվածավախ․․․»․ Լիլուի անակնկալից մայրը հուզվել է


Ինչպես հայտնի է, Ամերկայում տոնում են մայրերի տոնը։ Տոնը նշել են ամերիկաբնակ հայ ճանաչված դեմքերը։ Այդ առիթով երգչուհի Լիլուն մայրիկի համար անկանկալ էր կազմակերպել։

Լիլուն գրառում է կատարել և մի փոքր պատմել մոր մասին։ Նա նշել է, որ մայրը հուզվում է նվերներից և լաց լինում։ Երգչուհին հորդորել է այնպես անել, որ մայրերը միմիայն երջանկությունից և ուրախությունից լաց լինեն։

Նա մասնավորապես գրել է․ «Մամաս շաաատ համեստ կին ա իր տեսակով, շաաատ Աստվածավախ, զգացմունքային, շուտ հուզվող։ Շատ չպատմեմ իր մասին, չի սիրում երբ իրան գովում են, էն էլ հրապարակավ, որ իմանա, կասի՝ Լիլիթիկ, ամոթ ա մի արա նման բաներ։

Ես իրան ինչ նվիրում եմ լացում ա։ Ուզում եմ նենց անենք,որ մեր ծնողները մենակ երջանկությունից լացեն, ու կապ չունի ինչ կնվիրեք, ծնողի համար նյութականը կարևոր չի, կարևորը սիրտը չցավացնեք։

Մեկել մինչև հիմա Լիլիթիկ ա ասում։ Ասում եմ՝ մամա ջան, արդեն մեծ եմ նույնիսկ շատ մեեծ գոնե մարդկանց մոտ մի ասա»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!