Երգչուհի Լիդուշիկին հանդիսատեսը ճանաչում է դեռ փոքր տարիքից։ Տաղանդավոր աղջնակը մեծացավ հանդիսատեսի աչքի առաջ և շարունակում է հիացնել իր գեղեցիկ ստեղծագործություններով։ Երեկ երգչուհին նոր երգի պրեմիերա է ներկայացրել:

Երգը մայրաքաղաք Երևանի մասին է և կոչվում է «Երևան պես-պես»։ Այս երգի գեղեցիկ երաժշտությւոնը հեղինակել է Կարեն Սևակը, իսկ խոսքերը պատկանում են Ավետ Բարսեղյանին։ Գեղեցիկ այս ստեղծագործությունը զուգերգ է։

Սիրված երգչուհին երգը կատարում է փոքրիկ երգչուհի Լիզայի հետ։ «Երևա՛ն, պես-պես, ես սիրում եմ քեզ, Երևա՛ն, այնպես քեզ նման եմ ես․ իմ հոգում էլ կա գունավոր ներկա։

Երևա՛ն, սիրո իմ շատրվան»,- հնչում են հայրենասիրական այս երգի բառերում։ Տեսահոլովակում մայրաքաղաքի գեղեցիկ պատկերներ են, տեսարժան վայրեր, հրաշալի պարային կատարումեր։

Մեկնաբանություններում կարելի է հանդիպել բազմաթիվ գովեստի խոսքեր։ Տեսահոլովակն առաջարկում ենք դիտել վրաը և այդ մասին հայտնել ձեր կարծիքը։