Դերասանուհի Լիա Զախարյանի կյանքում վերջերս դժբախտություն էր տեղի ունեցել։ Նրա ընտանիքում կորուստ է եղել։ Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է նրա տատիկը։

Տատիկը դերասանուհու համար մայր էր։ Այնպես է ստացվել, որ Լիան տատիկի խնամակալությամբ է մեծացել։ Հետևաբար կորուստը մեծ էր և ծանր։

Երկար ապրումներից հետո դերասանուհին որոշել է վերադառնալ աշխատանքի և անցնել բնականոն կյանքի հունին։ Նա համացանցային հարթակում նոր ֆոտոշարք ներկայացրեց, որն ասես ազդարարեց վերադարձի մասին։

Օրեր առաջ էլ Լիան գրառում էր կատարել անցնող տարվա մասին և նշել, որ տարին շատ բան ուսուցանեց․ չվախենալ միայնությունից և չվախենալ կյանքը սկսել նոր, մաքուր էջից և մնալ այնպիսին, ինչպիսին որ կա՝ անկախ հանգամանքներից։

Լիայի հետևորդները հավանումների են արժանացրել դերասանուհու հրապարակումը և մեկնաբանություններում նշել, որ նա ուժեղ է և կարող է դիմակայել և հաղթահարել դժվարությունները, որն էլ ավելի կուժեղացնի նրան։