Լիլիթ Մուրադյանը լավագույն հաղորդավարուհիներից մեկն է, և բացի դրանից նա վերջին ժամանակներս հանդես է գալիս նաև որպես բլոգեր։ Այդ ոլորտում նրան նույնպես սիրում են։

Նա ինսթագրամյան իր օգտահաշվում հազարավոր հետևորդներ ունի, որոնց հետ ամենօրյա շփումներ է ունենում։ Լիլիթը սիրով պատմում է, թե ինչպես են անցնում իր օրերը՝ թե՛ աշխատանքային և թե՛ ընտանեկան։ Նա երկու երեխաների մայրիկ է և կարողանում է հասցնել ամենուր ներկայանալ պատշաճ։

Լիլիթը երեկ շնորհավորել է ամուսնու քույրիկին։ Հանրայնացրել է նրա հետ համատեղ լուսանկար և կից գրառման մեջ ներկայացրել իրենց հրաշալի հարաբերությունները։

Լիլիթը մասնավորապես գրել է․ «Լի՛լ, շնորհավոր։ Լեզուս չի պտտվում ասել քեզ՝ տալ։ Իմ լավ ընկեր, լավ մարդ, հերոս մամա, կյանք քույր…

միշտ ուրախ, միշտ պատրաստ օգնելու, միշտ պատրաստ հասնելու, առողջ եղիր։ Սիրում եմ քեզ շատ»։ Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։