Լենա Ղազարյանը հայտնել է, թե ինչ անուն են շնորհելու իրենց առաջնեկին և չստացված անակնկալի մասին, որը նախատեսել էր ամուսնու համար


Օրերս Լենա Ղազարյանը երկրպագուներին հայտնել է իր կյանքի ամենաուրախալի իրադարձության մասին, նա ամուսմու հետ իմացել է ապագա բալիկի սեռի մասին։

Լենան նաև պատմել է, որ երբ հղիության մասին իմացել է, ցանկացել է գեղեցիկ անակնկալով այդ մասին հայտնել լամուսնուն, սակայն անհամբեր բնավորության պատճառով չի ստացվել։ Երեխայի սեռն իմանալուն պես Լենան անչափ հուզվել է և անգամ ուրախությունից լաց եղել։

Նրա առաջնեկն աղջիկ է, ինչի համար զույգն անչափ ուրախ է և երջանիկ։ Երգչուհին նաև խոսել է դստեր անվան ընտրության մասին։ Նա հայտնում է, որ երեխային շնորհելու են Նելլի անունը, որը իր սիրելի սկեսուրի անունն է։

Փոքրիկ Նելլին լույս աշխարհ է գալու ամռան կեսերին։ Ընտանիքն անհամբերությամբ է սպասում նրան։ Լենան իրեն խիստ մոր կերպարում է պատկերացնում, սակայն նշում է՝ փոքրիկի վրա զայրանալ չի ստացվի և հետևաբար բարի կլինի։

Շատ է ցանկանում, որ դուստրն իր համար ոչ միայն աղջիկ, այլ նաև ընկերուհի լինի։ Երգչուհին հավելել է, որ կաշխատի իդեալական մայր լինել նրա համար։ Երկրպագուները շարունակում են շնորհավորել սիրելի երգչուհուն և ջերմ բարեմաղթանքներ հղել։


Понравилась статья? Поделиться с друзьями: