Ադրբեջանական սոցցանցերում Ալիևների ընտանիքը հաճախ է քննադատությունների արժանանում։ Ադրբեջանի քաղաքացիները իրենց բարկությունն են հայտնում նախագահական ընտանիքի ցոփ ու շվայտ կյանքի համար։

Նրանք երբեմն նաև բողոքի ակցիաներ են կազմակերպում և ցանկություն հայտնում հեռացնել նրանց իշխանություններից, սակայն ապարդյուն։ Ալիևները զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Հայտնի է, որ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը։

Օրերս համացանցային տիրույթում մեծ տարածում է գտել նրանց դստեր՝ Լեյլա Ալիևի լուսանկարները, որտեղ նախագահի դուստրը վագրի հետ է լուսանկարվել։ Լեյլան հերթական անգամ արժանացել է քաղաքացիների քննադատություններին։ Նրան փնովել են, իսկ որոշ հարթակներում նույնիսկ վիրավորական մեկնաբանություններ գրել։

Որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ նախագահի դուստրը դեղորայքային ազդեցության տակ է գտնվել, քանի որ նրա տեսքը, արտաքինը ոչ նորմալ են համարել։

Լուսանկաիրները ներկայացնում ենք նյութին կից, որտեղ Լեյլան, ըստ օգտատերերի, տարօրինակ տեսք ունի։