«‎Լեգենդը»․ ահա թե ում է ֆիքսել Գագիկ Շամշյանի տեսախցիկը


Գագիկ Շամշյանին հանրությունը ճանաչում է որպես առաջին լուր բերող հանրային դեմք։ Բոլոր վթարների, դժբախտ պատահարների և հրատապ բոլոր լուրերի մասին առաջինը տարածում է հենց Գագիկ Շամշյանը։

Նա կարողանում է արագորեն արձագանքել բոլոր զանգերին և անմիջապես գտնվել այնտեղ, որտեղ կա անհարաժեշտություն։

Գագիկ Շամշյանը երբեք չի կորցնում հումորի զգացումը, բայցև մշտապես կարեկցում ու ցավ է ապրում մարդ անհատի համար։ Այս անգամ, սակայն, ֆոտոլրագրողի տեսախցիկը ֆիքսել է սիրված դերասան Աշոտ Ղազարյանին։

Շամշյանը հանրայնացրել է դերասանի լուսանկարները և կից գրել․ «‎Լեգենդը»։ Ֆոտոլրագրողը լեգենդ բառի բոլոր տառերը մեծատառերով է գրել‎‎։ Այդ կերպ նա ցանկացել է է՛լ ավելի մեծացնել ու մեծարել ժողովրդական արտիստին։

Մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր իրենց հիացական խոսքն են հղել Աշոտ Ղազարյանին, գովեստի խոսքեր ասել և նշել, որ անչափ շատ են սիրում բոլոր ժամանակների մեծն դերասան Աշոտ Ղազարյանին։


Понравилась статья? Поделиться с друзьями: