Լավ լուր գերիներից․ պաշտոնական Բաքուն տեղեկացնում է


Համացանցային տիրույթում լավ լուր է տարածվում, որը անչափ մեծ ուրախություն է պարգևել շատերին։  Շտապում ենք տեղեկացնել, որ որոշակի տեղեկատվություն կա, որ այսօր Ադրբեջանը պատրաստվում է գերիներ վերադաձնել հայկական կողմին։

Տեղեկատվությունը սկսել է տարածվել ադրբեջանական տիրույթից, սակայն հայկական կողմից պաշտոնական որևէ տեղեկատվություն դեռևս չկա։

Ըստ ադրբեջանական լրատվական կայքերի՝ Հայաստան կվերադառնան հինգ գերիներ։ Հինգ ընտանիք էլ կերջանկա։ Նրանք սրտատրոփ սպասում են նրանց վերադարձին։ Այս մասին իր սոցտիրույթում գրել է նաև Նաիրա Զոհրաբյանը։

Նա մասնավորապես նշել է․ «Պաշտոնական Բաքուն հայտնում է, որ այսօր հայկական կողմին կվերադարձվեն հինգ ռազմագերի։ Հայկական կողմից ձայն չկա։ ԱԳՆ մամուլի խոսնակն ասում է, թե իրենք նման տեղեկատվություն չունեն։

Հա, մոռացել էի՝ դուք ո՞վ եք, որ Բաքուն իր քայլերի մասին ձեզ նախապես տեղյակ պահի։ Մամուլից կիմանաք էլի»: Սպասենք նրանց հայրենիքում։


Понравилась статья? Поделиться с друзьями: