Արցախը՝ որպես հայկական երկրորդ պետություն, բոլոր հայերի տունն է։

Այս փոքրիկ և գողտրիկ երկրում հողն ասես կախարդական, կանչող լինի և այդ հողում մեծացած, այդ հողից սնված և սերված, նրա ջրով ծարավը հագեցրած սերունդն անկոտրում է։

Այդ սերունդը անբացատրելի ուժով դիմակայում է և դիմակայել է բոլոր ժամանակներում։ Այս հողին տիրել են ցանկանում բոլորը, բայց այս երկիրը կանգուն է, այս երկիրը հայկական է և նրա տերերը մենք ենք։

Արցախցիները կանգուն են և պատրաստ պաշտպանել իրենց իրավունքները, տները։ Մարտահրավերներին դիմակայում են հպարտորեն և պարզ, բաց ճակատով։ Նրանք չեն պատրաստվում լքել սեփական տները և միչև վերջին շունչը երկրի պաշտպանությանն են տրված։

Նյութում կցված կարճ այս հոլովակն ասես ցույց է տալիս յուրաքանչյուր արցախցու հոգուց բխած մի փոքրիկ ճրագի տաքությամբ Արցախը պաշտպանելու և տաքացնելու մեծագույն ձգտումը։ Հոլովակը՝ կից։