«Լավրովը ժամանում է Հայաստանի վերջին դարպասը թշնամուն նվիրելու համար»․ Հայկ Մարտիրոսյան


Ինչպես հայտնի է այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին այսօր քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրառում է կատարել, որտեղ անդրադարձ է կատարել Շուշիում ծավալվող դեպքերին, մասնավորապես Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու քանդմանը։

Քաղաքագետը պնդում է, որ Լավրովի այցը հայանպաստ ավարտ չի ունենալու։ Հայկ Մարտիրոսյանը գրել է, որ որքան էլ աղավաղվի Ղազանչեցոցը, դրանք վերականգնելի են։

Նրանք չեն տապալի վանքը, քանի որ այն շատ հայտնի է։ Քաղաքագետը հանրության ուշադրությունը հրավիրում է այլ բանի վրա․ Արցախից ոչ մի հետք չի մնալու։ Պնդում է, որ անհետ ջնջվելու է հայի հազարամյանկների պատմությունը։

Քաղաքետը այս ամենի լուծումը տեսնում է ղեկավարության հրաժարականի մեջ, որը վաղուց պետք է արվեր։ Մարտիրոսյանը գրառման մեջ անդրադարձել է նաև Լավրովի այցին։ Ընդգծում է, որ ռուս պաշտոնյան գալիս է Սյունիքի միջանցքի հանձնումն ապահովելու համար։

Գրառման վերջում նշում է, որ հայերն արժանի են դրան, քանի որ դավաճանին հռչակել են որպես փրկիչ։ «Ու ոչինչ չենք փոխում։ Ու ոչինչ չենք անում։ Ու ոչինչ չենք հասկանում․․․»,-  գրել է քաղաքագետը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!