Լավաշով ռուլետ․ անզուգական համ և պատրաստման հեշտ գործընթաց


Եթե հոգնել եք ամանորյա մսային և ծանր ուտեստներից, ապա առաջարկում ենք հետևել մեզ և պատրասստել լավաշով պարզ և անչափ համեղ ռուլետ։ Ընդամենը մեկ կտոր ուտելուց հետ կհագենաք։ Այն պատրաստելու համար կարող  է նաև տանից դուրս գալու կարիք էլ չլինել, քանի որ բաղադրամասերը՝հատկապես այս տոնական օրերին հաստատ կգտնվի բոլորի սառնարաններում։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ բաղադրիչները՝

Լավաշ — 3 հ․ (ամբողջական)

Լոլիկ — 1 հ․

Ծովախեցգետնի ձողիկներ — 100 գ

Կորեական ձևով պատրաստված գազար — 200 գ

Հալվող պանիր — 100 գ

Սխտոր

Սամիթ

Համեմունքներ և մայոնեզ

Երբ բոլոր անհրաժեշտ մթերքներն արդեն պատրաստ են, կարող եք անցնել պատրաստման գործընթացին, որն այնքան դյուրին ու արագ է, որ հաճախ կցանկանաք պատրաստել։

Ձեզ անհրաժեշտ կլինի փռել լավաշը, վրան հավաքել բոլոր մթերքները, փաթաթել ռուլետանման, թողնել մի քանի ժամ և վայելել։

Պատրաստման մանրամասներին առաջարում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: