Լավաշով համեղ ուտեստ, որն անչափ կհավանեք


Լավաշն աշխարհով մեկ հայտնի հաց է, որը սիրում են բոլորը։ Լավաշը խոհանոցում լայն տարածում է գտնում և է՛լ ավել ամրապնդում իր դիրքերը։

Այս նյութում ներկայացնում ենք լավաշից պատրաստած մի ուտեստ, որն անմահական համ ունի և շատերին  է դուր գալիս։ Այն պատրաստման մեջ դժվար չէ և համտեսելուց հետո կցանկանաք կրկին ու կրկին պատրաստել։

Եվ այսպես, առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ բաղադրամասերը․

Հավի փափկամիս — 400 գ

Սպանախ — 350 գ

Պինդ տեսակի պանիր — 100 գ

Կարագ — 30 գ

Մայոնեզ — 1 ճ․գ․

Լավաշ — 400 գ

Սխտոր — 1 ատամիկ

Աղ

Տաք թավաի մեջ դնել կարագը, այնուհետև լցնել մի քանի մասի բաժանած սպանախը և եփել փակ կափարիչով մի քանի րոպե։ Իսկ մինչ այդ խաշած թռչնամիսը վերածել թելիկների։

Արդեն եփված սպանախին հավելել աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր, որից հետո միացնել հավի միսը և միախառնել։ Լավաշը կտրատել ինչպես պատկերված է կցված լուսանկարում։

Լավաշը պատել մայոնեզով, այնուհետև ծալել եռանկյունաձև, բացել, վրան փոքր-ինչ քերած պանիր դնել, ապա  դնել մսային միջուկը և շարունակել փաթաթել եռանկյունաձև մինչև վերջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!