Թերևս բոլորը գիտեն՝ փոքրիկից մինչև մեծահասակ, որ նախաճաշն ամենակարևորն ու անհրաժեշտն է։

Այն պետք է լինի հագեցնող և, իհարկե, արագ ու դյուրին պատրաստվող, քանի որ պետք է հասցնել ամեն ինչ և չուշանալ աշխատանքից։ Այս նյութում ներկայացնում ենք մի ուտեստ, որն իդեալական նախաճաշ կարող է լինել։

Եվ այսպես, այն ստանալու համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝
Խաշած հավկիթ — 6 h.
Կանաչ սոխ, սամիթ, մաղադանոս, աղ
Լավաշ
Միջուկի համար՝
Հավկիթ — 2 h.
Սերուցք — 30 մլ․
Բուսայուղ տապակելու համար
Չարացրած խոտաբույսեր

Խաշած հավկիթները մանրացնել, այնուհետև մանրացված կանաչեղենը միացնել հավկիթներին։ Առանձին ափսեում կոտրել երկու հավկիթ, լցնել աղ և խոտաբույսեր, հարել և ավելացնել սերուցք՝ շարունակելով հարել։

Մեզ մնում է քառանկյունաձև կտրատած լավաշը փռել հարթության վրա, վրան լցնել միջուկը, փաթաթել այն, ապա թաթախել սերուցքային զանգվածի մեջ և տապակել բուսայուղի մեջ՝ երկու կողմից։ Իսկ նյութին կցված լուսանկարները կօգնեն ձեզ այս ուտեստի պատրաստման հարցում։