Լավագույն բաղադրատոմսը կաթնաշոռով կեքս պատրաստելու համար, այն կիրառվել է տասնամյակներ


Կաթնաշոռով կեքսը — ամենահամեղ ճանապարհն է քաղցր նախաճաշի կամ դեսերտի համար:

Այն պատրաստելիս ավելի լավ կլինի օգտագործել յուղալի կաթնաշոռ, քանի որ կեքսերը ավելի համեղ և լավ կստացվեն: Կեքսերը կարող են տարբեր լինել, տարբեր ֆորմաների, տարբեր տեսակի լցոնումներով `կարելի է ավելացնել չամիչ, ընկույզ կամ կիտրոն: Պատրաստվում է դեսերտն վառարանում մոտ կես ժամ, կախված ընտրված ձեւից և չափից:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

2 ճ. գդալ թթվասեր

2 ձու

2 ճ. գդալ կարագ

1 բաժակ շաքարավազ

1 բաժակ ալյուր

½ թ. գդալ կերակրի սոդա

աղ`ըստ ճաշակի

Պատրաստնման եղանակը՝

1. 200 գր. կաթնաշոռին ավելացնել 2 ձու, 2 ճաշի գթալ թթվասեր, 2 ճաշի գթալ հալեցված կարագ, մեկ բաժակ ալյուր, մեկ բաժակ շաքարավազ, կես թեյի գդալ կերակրի սոդա, մեկ պտղունց աղ:

2. Ամեն ինչ խառնել, տեղադրել ֆորմաների մեջ:

Թխել 180 աստիճան ջեռոցում:

Վերջում կարող եք վրան շաղ տալ շաքարավազի փոշի, դա կլինի հաճելի բոնուս քաղցրավենիք սիրահարների համար:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!