«Իր uեռի դիմաց «Արու» գրելու համար նորանշանակ քաղաքապետին ծшղրnւծանակի են ենթարկում մարդիկ, ովքեր խոնարհ ծառաներն են այնպիսի ռեժիմի․․․»


Մանուկ Նիգոյանը, անդրադառնալով այսօրվա թեմա դարձած Դիլիջանի նոր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնատարի շուրջ ծավալված քննարկումներին, գրում է հետևյալը․

«Զավեշտ է, երբ իր uեռի դիմաց «Արու» գրելու համար նորանշանակ քաղաքապետին ծшղրnւծանակի են ենթարկում մարդիկ, ովքեր խոնարհ ծառաներն են այնպիսի ռեժիմի, որի ածականավոր պատգամավորների ճնշող մեծամասնությունը երկու հոդաբաշխ նախադասություն արտաբերելու ունակ չէր, որի ռшզմական ու քաղաքական հենասյուներից մեկի սիրելի վեպը` Ավարայրի ճակատամարտն էր, վարչապետերից մեկի համար գիրք կարդալը բնավ խելքի նշան չէր:

Ծաղրուծանակի են ենթարկում բենզալցակայանում աշխատելու համար, մինչդեռ իրենց իշխանության ժամանակ երկրի բարձրագույն պաշտոններ էին զբաղեցնում բենզավnզի նախկին վարորդը, երկաթի գործարանի խառատը, մանր խnւլիգանը, ջեբկիրը և այլն:

Դադարեցրեք երկակի ստանդարտներով կեղծ բարեպաշտի Ձեր դերը պարոնայք, դուք Հանրապետության Ազգային Ժողովի դիմաց գնդակահարության տեսարան բեմադրողներ և դրա վրա ծափահարողներ եք, դուք դшհիճ եք, պարոնայք` պալատական դшհիճ»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!