Լևոն Տեր — Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում զրուցել է քաղաքական մերօրյա իրավիճակից։ Լրագրողը հարց էր ուղղել, որ եթե ՀԱԿ-ը ԱԺ-ի մաս լիներ և վարչապետի թեկնածուներ առաջադրված լինեն Քոչարյանն ու Փաշինյանը, ո՞ւմ կընտրի։

Լևոն Տեր — Պետրոսյանը հումորային պատասխան է հնչեցրել՝ ասելով՝ գիր-ղուշ կգցենք, կորոշենք, ապա ավելի լուրջ հավելել է, որ երբ կստեղծվի նոր իրավիճակ, կփորձեն չսխալվել որոշման հարցում։

Այնուհետև լրագրողը Տեր-Պետրոսյանի հետ զրուցել է նաև 2018-ին Փաշինյանի՝ ԱԺ-ի ամբիոնից կատարած այն հայտարարության մասին, երբ Փաշինյանը հայտարարել էր, որ Լևոն Տեր — Պետրոսյանն ասել է, որ հողերը պետք է հանձնվի։

Այդ մասին ՀՀ 1-ին նախագահը լրագրողին հորդորել է այդ հարցով դիմել Փաշինյանին, որպեսզի ցույց տա խոսակցության ձայնագրությունը։ «Իր տանն եմ եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա»,- ասել է ՀԱԿ նախագահը։

Այնուհետև ավելացրել է, որ մշտապես անհանգստացած է Արցախյան հարցով և պատճառը հենց դա էր, որ ՀԱԿ նախագահը այցելել է Փաշինյանին։