Այսօր տեղի է ունեցել «ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նիստ, որտեղ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը օրենքի նախագիծ էր ներկայացրել, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր ընտրած իշխանությունից ստանալու ճիշտ տեղեկատվություն։

Իր խոսքում Գևորգ Պետրոսյանը օրինակ է բերել պատերազմական օրերը։ Նա շեշտել է, որ պատերազմի ընթացքում հանրությունը սուտ իմֆորմացիա էր ստանում։

Իսկ քառասունչորս օր շարունակ պետության կողմից լիազորված աշխատակիցը յուրաքանչյուր օր վստահորեն ասում էր, որ հաղթելու ենք։

Անկախ պատգամավորն ընդգծել է, որ այդ մարդը գտնվում է Հայաստանից դուրս և վայելում է հանգիստը։ Հավելել է, որ իր կողմից ներկայացված օրենքի փոփոխությունը ուղղված չէ որևէ անձի։

Դրա նպատակը պետական ծառայողին զսպված պահելն է։ «Հելնել 43 օր ասել՝ «Մենք հաղթելու ենք», «Ես որ համոզված լինեմ, չեմ ասի», «Էս են ենք գրավում, էն են ենք գրավում», վերջում պարզվի էսքան զոհ ունենք, էսքան վիրավոր, էսքան տարածքի կորուստ։ Ես գտնում եմ, որ սա օրենքով պատժելու ենթակա արարք է», -եզրափակել է խոսքը Գևորգ Պետրոսյանը։