Արփինե Հովհաննիսյանը վերջին շրջանում բավականին պասիվ է թե՛ քաղաքական, թե՛ այլ բովանդակություն ունեցող հրապարակումներում։

Արփինեն, ինչպես գիտեք, ընտանիք է կազմել և արդեն մեկ որդու մայրիկ է։ Նախկին քաղաքական մեծ ակտիվություն ունեցող հանրային ճանաչում ձեռք բերած Արփինեն պասիվ է։ Նա հազվադեպ է համացանցում հրապարակումներ կատարում։

Սակայն այս անգամ նա ցանկացել է կիսվել իր փոքրիկ տղայի մեծ ձեռքբերումով։ Փոքրիկն արդեն առաջին ատամիկն ունի։ Մայրիկը նրա համար ատամհատիկի արարողութուն է կազմակերպել և պարզել որդու հավանական մասնագիտությունը։

Իսկ տղան պարզվում է ճարտարագետ պիտի դառնա։ Արփինե Հովհաննիսյանը հանրայնացրել է մի քանի դրվագ ատանհատիկի արարողութունից և լուսանկարներին կից գրել․ «Իր ատամհատիկի օրը իմ հրաշք արջուկը ինքն իր նկարն էր ուսումնասիրում»:

Արփինեի հետևորդները շնորհավորել են փոքրիկին և առողջ ու ամուր ատամիկներ մաղթել։ Մենք նույնպես շնորհավորւոմ ենք փոքրիկին և լավագույնը մաղթում։