Իրինա Թովմասյանն այս տարի 2-րդ անգամ հանգստի մեկնելու, սկեսուրի և սկեսրայրի հետ հարաբերությունների մասին


Իրինա և Լուսինե Թովմասյան քույրերը այս տարի 2-րդ անգամ են մեկնել հանգստի։ Ընտանիքներով հանգիստն անցկացրել են Եգիպտոսում։ Հանգստի, դժվար ապրումների, սկեսուրի և սկեսրայրի հետ հարաբերությունների մասին խոսել է Իրինա Թովմասյանը։

Նա պատմել է, որ 2020 թվականը սարսափելի վատն է եղել․ պատերազմ, կորոնավիրուս, որի պատճառով քույրերը կորցրեցին իրենց հայրիկին։ Հայրն ուղեկցվող հիվանդություն ուներ և Covid19-ը պատճառ դարձավ։ Եվ նրանք այդ հանգստի անհրաժեշտությունն ունեին։ Նախորդ անգամ նրանք հանգստանալու էին մեկնել հոր մահից տասն օր առաջ։

Այդ ժամանակ մեկնել էր քույրիկի հետ, սակայն Լուսինեն այլ հյուրանոցում էր։ Այս անգամ Իրինան հանգստացել է մայրիկի, սկեսուրի և սկսեսրայրի հետ և իհարկե քրոջ ընտանիքի։

Բազմամարդ հանգստից չի սրտնեղու, ընդհակառակը՝ ժամանակը հիանալի է անցել։ Ամուսնու ծնողների մասին խոսելիս՝ Իրինան ասել է՝ հանգիստ և լավ մարդիկ են։

Օգնությունից ու սիրուց բացի ոչինչ չի ստանում նրանցից։ Նշել է, որ այս անգամ լիարժեք հանգստացել է, ինչն 1-ին հանգստի դեպքում չստացվեց։


Понравилась статья? Поделиться с друзьями: